Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1327–ով և դարձել 227430: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 մարդ, կատարվել է 1267617 թեստավորում, առողջացել են վարակվածներից 218331–ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 7 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4566 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և դարձել 1112։

  

290