Կոտայքի մարզում գործող մանկապատանեկան և առողջարանային 6 ճամբարներում (Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր») այսօրվանից առաջին հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան շուրջ 1600 երեխաներ հանրապետության բոլոր մարզերից։

Առաջնահերթությունը տրվել է Արցախյան 44 օրյա և մյուս պատերազմներում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, ինչպես նաև ծնողազուրկ, բազմազավակ, սակավ ապահովություն ունեցող ընտանիքների երեխաներին։

Նշենք, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությամբ որոշվել է՝ համավարակի պայմաններում երեխաների հանգիստը պատշաճ կազմակերպելու, COVID-19-ի դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հանրապետության բոլոր ճամբարներում իրականացնել COVID-19-ի թեստավորում։

Ըստ այդմ, Հրազդանի բժշկական կենտրոնի կողմից Կոտայքի մարզի բոլոր 6 ճամբարներում իրականացվել են աշխատակիցների, ջոկատավարների և երեխաների թեստավորումներ։

242