Շվեյցարական Նիոնում հուլիսի 19-ին անցկացվեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» մոլդովական Շերիֆի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: 

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ին և 4-ին, իսկ պատասխան հանդիպումերը՝ օգոստոսի 10-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ

Չեմպիոնների ուղի

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) / «Օմոնիա» (Կիպրոս) - «Լեգիա» (Լեհաստան) / «Ֆլորա» (Էստոնիա)

«Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) / «Կլուժ» (Ռումինիա) - «Սլովան» (Սլովակիա) / «Շանգ Բոյզ» (Շվեյցարիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) / «Նեֆթչի» (Ադրբեջան) - «Մուրա» (Սլովենիա) / «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Կայրաթ» (Ղազախստան) / «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Ալաշկերտ» (Հայաստան) / «Շերիֆ» (Մոլդովա)

«Մալմյո» (Շվեդիա) / Հիկ (Ֆինլանդիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) /«Ժալգիրիս» (Լիտվա) - «Սլավիա» (Չեխիա)

Լիգաների ներկայացուցիչների ուղի

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) / «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա) / «Միտյուլանդ» (Դանիա)

«Սպարտակ» (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Գենկ» (Բելգիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Ռապիդ» (Ավստրիա) / «Սպարտա» (Չեխիա)

Աղբյուրը` News.am

1309