Հայտնի է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շտապօգնության մեքենայով սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Պարոն Մուկուչյանը դուրս է գրվել, այժմ տանն է, ապաքինվում է, չգիտեմ՝ կոնկրետ ինչ դեղորայքային բուժում է ստանում, բայց շարունակում է ապաքինվել տանը», - ասաց Հարությունյանը։

 

 

1737