Գերատեսչությունը մանրամասներ է հայտնել, թե ինչպես է վիրավորում ստացել Երասխի համայնքապետը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է թարմ տեղեկություններ Երասխի իրավիճակից։ Նշվում է, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ժամը 02:00-ից հետո, մինչև հիմա իրավիճակը դիրքերում հանգիստ է։

Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

 

1290