Քարահունջի կալանավորված վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,-ասաց Աբրահամյանը։

Խափանման միջոցի փոփոխության համար հիմք է հանդիսացել վարույթն իրականացնող մարմինների հետ Ավետյանի համագործակցությունը՝ հանցագործության բացահայտման նպատակով խոստովանական ցուցմունք տալը: Դրանից զատ, ըստ Աբրահամյանի,  դատախազը գնահատել է նաև, որ քննության տվյալ փուլում նվազել է նրա կողմից դատավարության մասնակիցների  նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու ռիսկերը:

«Համարելով, որ գրավը բավարար խափան միջոց է, որը կերաշխավորի նրա պատշաճ վարքագիծը, դատախազը նման որոշում է կայացրել»,-ասաց Գոռ Աբրահամյանը:

 

610