Սարգիս Բեգոյանը՝ պատանեկան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունը: 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, փոքր եզրափակչում 10:0 հաշվով հաղթելով վրացի մրցակցին, նվաճել է բրոնզե մեդալ:
Աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած մեր ըմբիշներից պայքարը շարունակում է 51 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը: Բրոնզե մեդալի համար նա կպայքարի ԱՄՆ ներկայացուցչի հետ:
Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել նաև 92 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նա կմրցի հնդիկ ըմբիշի հետ:
Ազատոճայիններն այսօր կավարտեն պայքարը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարը կսկսեն հուլիսի 23-ին:
21 Հուլիս, 2021 14:16
1649
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
05 Օգոստոս, 2026 15:45
Սարգիս Խանդանյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու
29 Հուլիս, 2026 15:15
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
13 Հուլիս, 2026 15:37
2024-ը ամփոփ՝ Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի. Բեգոյան
21 Ապրիլ, 2025 11:32
Սարգիս Բեգոյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ
21 Նոյեմբեր, 2024 02:47