Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Տեղեկությունը Araratnews.am-ին հայտնեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից։ 

«70-ամյա տղամարդու մոտ առկա է հրազենային վնասվածք։ Հիվանդը հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հակաշոկային միջոցառումներ են կատարվում: Տղամարդը ստացել է սրունքի կոտրվածք: Այսօր պատրաստվում ենք վիրահատել»,- հայտնեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից։ 

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տարեց ամուսինների տան ննջասենյակի պատուհանը, մտել ներս, զենքով ստիպել, որ իրենց մոտ եղած գումարը տան, ապա վերցնելով 60-70 հազար դրամ գումար` կրակել է տղամարդու վրա ու հեռացել։

Լյուսիյա Պետրոսյան

 

407