«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ֆրիկի փողոցի թիվ 10, Թամանյան փողոցի թիվ 1 և թիվ 3 բազմաբնակարան շենքերի, Դեմիրճյան փողոցի (զույգ համարների հասցեները ամբողջությամբ, կենտերը՝ 1-ից 17ա), Արամի նրբանցքի, Ալիխանյան փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 9-ից 23 և թիվ 2-ից 50բ, Զարուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Ս. Կապուտիկյան, Լեռ Կամսարի, Սոսեի և Գ. Հարությունյան (Դեմիրճյան փակուղի) փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:  

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

 

21 Հուլիս, 2021 15:14
254
; ;