Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն այսօր՝ հուլիսի 21-ին, եղել են Շիրակ գերեզմանատանը, հետևել աշխատանքերի ընթացքին, տեղում զրուցել զոհված զինծառայողների ծնողների, հարազատների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու խնդիրները: Շինարարի հետ քննարկել են աշխտանքների ընթացքին, ժամկետներին, որակին առնչվող բազմաթիվ հարցեր: Շինարարի հետ խոսվել և քննարկվել են նաև զոհված զինծառայողների ծնողների, հարազատների կողմից բարձրացվող հարցերը, դրանց լուծման տարբերակները, որին հաջորդել են համապատասխան հանձնարարականները:

 

2006