Այսօր գործադիրի նիստին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծը, ըստ որի՝ 8.9 միլիարդ դրամ հատկացվեց 50.7 կմ ճանապարհների հիմնանորոգմանը։

«Առաջարկում ենք 2021 թվականի պետբյուջեով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8.9 միլիարդ դրամ հատկացնել հիմնանորոգվող ճանապարհի 50.7 կմ վերանորոգումը ապահովելու միջոցառման համար։

44.9 կմ-ը միջպետական նշանակության ավտոճանապարհներից է, հանրապետական նշանակության ճանապարհներ՝ 1.7 կմ եւ մարզային նշանակության ճանապարհներ՝ 4.19 կմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

147