2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:



Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

473