ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարով 2021 թվականի երկրորդ եռամսյակում ստացվել է 450 հեռախոսազանգ:

Ստացված զանգերը վերաբերել են նախարարության հետևյալ ոլորտային ուղղություններին և բաշխվել հետևյալ քանակական համամասնությամբ՝ hարկային արտոնություն ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին՝ 114 զանգ, լիցենզավորում և թույլտվություններ՝ 80 զանգ, ծրագրեր՝ 39 զանգ, փոստ՝ 27 զանգ, ոլորտային այլ զանգեր՝ 190 զանգ:

Համապատասխան ընթացակարգով բոլոր զանգերին տրվել են սպառիչ պատասխաններ:

 

138