Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ 

Գլխավոր դատախազությունը Սահակյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Ծանուցագիր է ուղարկվել նաև Սահակյանի կնոջը՝ Սեդա Հակոբյանին՝ տեղեկացմամբ, որ նրա անվամբ հաշվառված գույքը բռնագանձման առարկա է։ Ծանուցման մեջ վիճահարույց գույքի մասին տեղեկություններ չկան

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

205