Հուլիսի 22-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշումէ կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։

413