Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալոսը լուրջ վնասվածք է ստացել Տոկիոյի Օլիմպիական խաղերում Եգիպտոսի դեմ խաղում:

Հինգշաբթի իսպանացիները ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի խաղում 0:0 հաշվով ոչ-ոքի խաղացին եգիպտացիների հետ: Առաջին խաղակեսի վերջում հարձակվող Թահեր Մոհամեդը ընկել է Սեբալլոսի վրա, որից հետո իսպանացին շատ լուրջ վնասվածք է ստացել։ Տեսանյութի կրկնությունը դիտելուց հետո մրցավարը հեռացրեց հարձակվողին:

Սեբալոսի պայմանագիրը պատկանում է Մադրիդի «Ռեալին»: Անցած մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը վարձավճարով խաղացել է «Արսենալում»:

212