Մի քիչ համբերություն և կունենանք հիմնանորոգված երկու մեծ փողոց Արամ Մանուկյան թաղամասում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Շարունակում ենք Արամ Մանուկյան թաղամասի բարեկարգմանն ուղղված կարեւոր քայլերը, եւ շատ շուտով թաղամասը կունենա հիմնովին ասֆալտապատ ու բարեկարգ եւս մի քանի փողոց: 

2021 թվականի ասֆալտապատման ծրագրի համաձայն այժմ ընթացքի մեջ են Արամ Մանուկյան 1-ին թաղամասի փողոցների հիմնանորգման աշխատանքները: Փողոցներից մեկում այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, մյուսում՝ հարթեցման աշխատանքներ:

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը շրջայց է կատարել հիմնանորոգվող փողոցներում, աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ քննարկել ընթացիկ փուլն ու հետագա անելիքները:

Արամ Մանուկյան թաղամասի հետ կապված մեր նպատակները քայլ առ քայլ իրագործելով՝ այն դարձնելու ենք քաղաքի ամենագրավիչ եւ հարմարավետ թաղամասերից մեկը»,- նշված է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

239