Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, Բազմաբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գևորգ Կարապետյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված՝ Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, Nissan-ն էլ առաջ է շարժվել և հարվածել վարորդ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Վարդանյանին և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մարտիրոսյանին:  

Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները նրանց տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարների ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել Nissan-ի գազաբալոնի փականն ու շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վիրավորներին:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարյհայհին ոստիյկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վածշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

1536