ՀՀ պարեկային ոստիկանության պետ Արթուր Ումրշատյանն այսօր ասուլիսի ընթացքում ի պատասխան լրագրողի հարցին հայտնեց, թե որքան է պարեկային աշխատակիցների աշխատավարձը։

«Դեռեւս ամսվա կտրվածքով դրամական բավարարություն չկա, քանի որ ոստիկանությունում աշխատավարձերը ամսվա վերջում են փոխանցվում։ Ես ձեզ կարող եմ ասել, որ ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է, մոտավորապես կարող եմ ասել, 230․000 դրամ եւ արդեն ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների՝ կրտսեր պարեկներ, պարեկներ եւ ավագ պարեկներ։ Ըստ դասակարգումների՝ արդեն աշխատավարձի հավելյալ մասը կստանան պարեկները եւ ավագ պարեկները»,- ասաց Ումրշատյանը։

ՀՀ պարեկային ոստիկանության պետը նշեց, որ պարեկային ծառայողների անձնակազմի մոտիվացիան այնքան բարձր է, որ դեռ ոչ ոք հարց չի բարձրացրել, թե ինչքան է լինելու իրենց հստակեցված աշխատավարձը։

767