Օգոստոսի 13-ին, ժամը 19։00-ին, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ) նախաձեռնությամբ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայությունը։

Կատարումներով հանդես կգան Մոսկվայի փողային նվագախումբը, կհնչեն՝ Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Կ․ Դեբյուսսի, Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Է․ Գրիգի և այլոց ստեղծագործությունները։

Կգործի նաև տոնավաճառ, որտեղ ներկայացված կլինեն Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները՝ ասեղնագործություն, փայտագործություն։

Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են երաժշտական գործիքներ գնել Հադրութից, Շուշիից տեղահանված ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն երեխաների համար, որոնք ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա երաժշտական գործիքների կարիք ունեն։

851