«Նոան» այսօր նշում է իր 2-րդ տարեդարձը։

«Այս 2 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել բարձրակարգ ֆուտբոլիստներով, մշտապես լավագույն մարզչական շտաբով և պրոֆեսիոնալ անձնակազմով թիմ, որն արդեն դարձել է ընտանիք: Ունեցել ենք և՛ հաջողություններ և՛ անհաջողություններ, սակայն չենք ընկճվել և միշտ շարժվել ենք առաջ:

Շնորհակալ ենք բոլոր մեր երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր միշտ մեր կողքին են և սատարում են ցանկացած իրավիճակում:

Երջանիկ ենք, որ ունենք Ձեզ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

«Նոան» իր գոյության երկու տարվա ընթացքում դարձել է Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր։

 

Աղբյուր՝ armsport.am

165