Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ 

 Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, զոհերի թիվը հասել է 41-ի։ Հուլիսի 14, 15-ին տեղի ունեցած աղետից հետո մինչ այսօր երկու անձ անհետ կորած են համարվում։

«Վալոնիայի 262 մունիցիպալիտետներից 202-ը օգնություն կստանան որպես տարերային աղետից տուժած շրջաններ։ Դա ցույց է տալիս այս աղետի մասշտաբները»,- նշել է Վալոնիա նահանգի ղեկավար Էլիո դի Ռուպոն։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 37 զոհի մասին։

637