Civic.am-ը գրում է.

Այսօր հայ-ադրբեջանական մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 5 զինծառայողներից երկուսը գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում, 3-ը տեղափոխվել են Երևան։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրել են Վարդենիսի հոսպիտալից։ 

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից տեղեկացանք, որ իրենց մոտ է տեղափոխվել վիրավորում ստացած մեկ զինծառայող. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երևանի կայազորային հոսպիտալից (Կանազ) հայտնեցին, որ իրենց մոտ վիրավոր չի տեղափոխվել։

 

1638