Մեր բանակը արժանի պատասխան է տալիս. Սանոսյան
«Երբ իրենք մեր ուղղությամբ կրակում են, երբ մեր զինվորների թիկունքում մեր համայնքներն ու մեր բնակիչներն են՝ բանակը չի կարող ուղղակի լռել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մեր բանակը արժանի պատասխան է տալիս: Երեկվա գործողությունները դրա մասին են խոսում, ինչի արդյունքում մենք բնագծի որեւէ փոփոխություն չունեցանք»,- ասաց Սանոսյանը։
29 Հուլիս, 2021 16:43
772