Կառավարության որոշմամբ «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԲԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 995․3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:

Կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։

492