Խոշոր ավտովթար Լոռու մարզում
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel և ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ВАЗ 21010-ը գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
30 Հուլիս, 2021 02:12
1521
Խոշոր պայթյուն՝ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում․ տեսանյութ
29 Հոկտեմբեր, 2026 19:46
Փամբակը՝ Վանաձորի հետ, Վեդին՝ Արարատի. համայնքների խոշորացման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է
14 Սեպտեմբեր, 2026 14:40
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով
22 Հուլիս, 2026 16:28
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ․ կա 5 տուժած
03 Հոկտեմբեր, 2026 14:44
Ավտովթար Գյումրիում․ կա 4 վիրավոր
20 Սեպտեմբեր, 2026 14:34
Լոռու մարզում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա տուժած
26 Հոկտեմբեր, 2026 20:34
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23 Հոկտեմբեր, 2026 17:38
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
27 Սեպտեմբեր, 2026 12:24
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
22 Հուլիս, 2026 10:05
Վարչապետը Արմավիրի մարզում էր (լուսանկարներ)
15 Մայիս, 2026 14:55
Սյունիքի մարզում, Վայքի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է․ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
07 Մարտ, 2026 17:54