ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել.

«18-ամյա Վարսենիկը 32-րդ ամառային օլիմպիական խաղերում լողի 100 մետր ազատ ոճի մրցումներում զբաղեցրել է 45-րդ տեղը, ինչը, ցավոք, սոցիալական ցանցերում ծաղրի ու պարսավանքի առիթ է դարձել։

Սիրելի ընկերներ, սիրելի մարդիկ, չեմ պատկերացնում, թե ի՞նչը կարող է ստիպել այդպես չարախնդալ, այդպես կոտրել ցանկանալ մի աղջկա, ով ընդամենը 18 տարեկանում փաստացի 45-րդն է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ իր մարզաձևում, այսինքն՝ ամբողջ աշխարհում նրանից արագ ընդամենը 44 հոգի են լողում։

Իհարկե, պետք է ցանկանալ եռագույնը ամենուր ամենաբարձրը տեսնել, բայց 1-ին հորիզոնական տանող ճանապարհը սկսում է 45-րդից, 57-րդից ու կամ նույնիսկ 100-րդից։

Խնդրում եմ՝ աղջկան կոտրելու ու ծաղրելու փոխարեն, եկեք շնորհակալություն հայտնենք և թիկունք լինենք, որովհետև 18 տարեկանում աշխարհի լավագույն 50-ի կազմում լինելը մեծագույն նվաճում է և ընտիր հեռանկար ապագայի համար։

Շնորհակալ եմ Հայաստանը ներկայացնելու համար, Վարսենիկ ջան»։

2842