Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:

 «Վերջին երկու օրվա ընթացքում մեկուսացվել է 63 անտառային հրդեհներից 43-ը։ 20 հրդեհ շարունակվում է Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Կայսերի, Օսմանիե նահանգներում»,- հայտնել է նախարարը Twitter-ում։

Առավել ծանր իրավիճակ է Ադանայում, որտեղ մոլեգնում են 6 անտառային հրդեհներ, Անթալիայում և Մերսինում կա 4–ական հրդեհ: 

Նախօրեին Փաքդեմիրլին հայտնել էր, որ անտառային հրդեհների մարումը շարունակվում է Թուրքիայի 7 նահանգներում։ Կա չորս զոհ և շուրջ 183 տուժած։

Հրդեհ է սկսվել նաև հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերում։ Այստեղից իրականացվել է հյուրանոցների հյուրերի և անձնակազմի տարհանում:

 

870