Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցեց 23,14 վայրկյան արդյունք: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):

98