Ռուսաստանի Սամարայի մարզում ոստիկանության փոխգնդապետին ձերբակալել են 15-ամյա սիրուհուն սպանելու կասկածանքով, հայտնում է Mash-ը։

Կատյա Գորբունովայի մարմինը հայտնաբերել են այս գիշեր՝ պարանոցի շրջանում դանակի հարվածներով: Հարեւանուհին պատմել է, որ տեսել է 9-րդ դասարանցի աղջկան մի տղամարդու հետ, որը նրա գլուխը գետնին է սեղմել, իսկ հետո հեռացել է սպիտակ «Toyota»-ով:

Ձերբակալվածը պնդում է ՃՏՊ-ի վարկածը, իբր նա պատահաբար հարվածել է Գորբունովային։ Սակայն աշխատանքային վարկածներից մեկը ենթադրում է, որ փոխգնդապետը հարաբերություններ է ունեցել 15-ամյա աղջկա հետ եւ սպանել է նրան, քանի որ վախեցել է հրապարակայնությունից։

2375