ՄԱԿ-ի գործակալությունները զգուշացնում են, որ միլիոնավոր մարդիկ սովի վտանգի առջև են կանգնած: Այս մասին հաղորդում է Euronews-ը: 

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով` սովի մակարդակը կբարձրանա աշխարհի 23 թեժ կետում՝ նախազգուշացնելով պատերազմի մեջ գտնվող Եթովպիայի Տիգրեյ շրջանում, հարավային Մադագասկարում, Եմենում, Հարավային Սուդանում և Հյուսիսային Նիգերիայում ամենաբարձր ցուցանիշների մասին:

ՄԱԿ-ի գործակալությունների ցուցակում առաջին տեղում Եթովպիան է նշված՝ ընդգծելով, որ սովի և մահվան առերեսվող մարդկանց թիվը կհասնի 401000-ի, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն:

Ավելի վաղ հրապարակված զեկույցում 16 կազմակերպություն, ներառյալ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը, նշել էին, որ առնվազն 2020-ին 155 մլն մարդ սովի է ենթարկվել:

Հրապարակված զեկույցում նշված է, որ «սովի մակարդակը մեծանում է ոչ միայն մասշտաբով, այլև սրությամբ»: 

109