Դպրոցներում ստուգումներ են սկսվել
Վրաստանի դպրոցներում այսօրվանից ստուգումներ են սկսվում։ Գնահատվելու է պանդեմիայով պայմանավորված պահանջների կատարումը։ Ստուգումներն անցկացնելու են Աշխատանքի տեսչության, արդյունաբերության ազգային գործակալության և մունիցիպալ ծառայության կողմից կազմված խմբերը։
Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, մինչև սեպտեմբերի 15-ը 400 տեսուչներ ստուգելու են դպրոցները․ պահանջներին բավարարելու դեպքում դպրոցներին թույլ կտրվի սկսել գործունեությունը։ Պահանջներին չհամապատասխանող դպրոցները կարող են տեսուչներին նորից կանչել` թերությունները վերացնելուց հետո։ Ուսումնական տարվա մեկնարկից հետո ստուգումները պարբերական կդառնան։
Մասնավոր դպրոցներում ստուգումները սկսվել են մի քանի օր առաջ։ 21 դպրոցի տրվել է գործելու իրավունք։
Մանրամասները ` սկզբանղբյուր կայքում:
04 Սեպտեմբեր, 2020 17:43
1291
Վրաստանում վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
01 Հունիս, 2026 12:10
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան
24 Մայիս, 2026 11:38
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը
22 Մայիս, 2026 17:02
Անաշխատ եկամուտներ ստանալու դեպքեր Վայոց ձորի դպրոցներում
25 Օգոստոս, 2020 15:40