Շուտով մեկնարկելու են Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի «Էրի ձորի» մասնաշենքի վերանորոգման աշխատանքները:

Երևանի ավագանու որոշմամբ՝ Այգեձոր գյուղի մանկապարտեզի (մասնաշենքի) շենքային պայմանների բարելավման նպատակով համայնքային բյուջեից Բերդի համայնքապետարանին փոխանցվել է 8 մլն 622 հազար դրամ:

Բերդի համայնքապետարանը բարձր է գնահատում սահմանապահ համայնքի երեխաների նկատմամբ այդչափ ուշադրությունն ու հոգատարությունը, նրանց մանկությունն առավել գունեղ ու գեղեցիկ դարձնելուն նպատակաուղղված ջանքերը և ևս մեկ անգամ փաստում՝ սահմանն ավելի ամուր է, երբ հուսալի է թիկունքը:

304