
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ելույթ ունեցավ ԱԺ-ում եւ խոսեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրություններից։ Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ։
«Պարոն Մինասյան, դուք հորդորում եք մեզ կարգապահ լինել եւ չխախտել օրակարգը։ Սակայն դուք կարող եք դասվել այս ԱԺ-ի ամենաանկարգապահ թոփ եռյակում։
Հավատացեք, որ ձեր արտահայտած մտքերը ինձ համար անընդունելի են, անհասկանալի են, եւ ինչպես իմ խոսքերն են ձեզ մոտ էմոցիաներ առաջացնում, այնպես էլ ձեր խոսքերն են ինձ մոտ էմոցիաներ առաջացնում, որոնք ես՝ երիտասարդս, կառավարում եմ»,- ասաց Կոնջորյանը։
Կոնջորյանը խոսեց այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայնել էր ապահովել նվազագույն ընտրաքանակը, որպեսզի Իշխան Սաղաթելյանը ընտրվեր, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է, որ Ազգային ժողովի երրորդ փոխնախագահը պիտի լինի ընդդիմադիր կուսակցությունից։
Այս պահին ԱԺ-ում երկրորդ անգամ տեղի են ունենում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։