Օգոստոսի 5-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ընդունեց փոխանակման ծրագրով Արմավիր ժամանած 32 երիտասարդների՝ Հայաստանից, Վրաստանից, Չեխիայի հանրապետությունից, Գերմանիայից և Էստոնիայից։

Ծրագրի թեման բնապահպանական հիմնախնդիրներն էին, ընդհանուր նպատակը՝ երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնելը բնապահպանական թեմաների նկատմամբ և թե ինչպես նորարարությունն ու միջազգային փորձը դարձնել բնապահպանական խնդիրների լուծման բանալի։

Քաղաքապետը ներկայացրեց մեր քաղաքը, բնապահպանական ոլորտում իրականացված և սպասվող ծրագրերը։

________________

Ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ։

697