Այսօր մեկնարկել է կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի արտահերթ նիստը, որի շրջանակներում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի «Delta» շտամով վարակվածների թիվը։

«Անցած շաբաթ մենք սեգմենտավորել էինք շրջանառվող շտամները։ 30 նմուշ արած դեպքերից մենք ունենք 25 դելտա շտամի առկայություն եւ 5 բրիտանական շտամի առկայություն»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը հորդորեց ավելի զգոն լինել, քանի որ այս շտամներն աչքի են ընկնում վարակվածության ավելի արագ տարածումով։ 

Ավելի վաղ Ավանեսյանը հայտնեց մինչեւ օգօստոսի 6-ը իրականացված պատվաստումների քանակը։ 

1901