Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի բողոքը։ Դատարանն անփոփոխ թողնեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքում նշել էր, որ Սարգսյանին կալանավորելու հիմքերը բացակայում են։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշել էր պաշտպան Էմին Խաչատրյանը՝ խափանման միջոց կալանքի ընտրությունը բավականին խնդրահարույց է:



 

352