Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Ամերիկյան Մինեսոտա նահանգի Վիկտորիա քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Վթարի կադրերը հայտնվել են ինքնաթիռի անկման տեղանքում գտնվող տեսախցիկների օբյեկտիվում:

Կադրերում երևում է, թե ինչպես է  ինքնաթիռը բախվել բնակելի շենքի դիմացի սիզամարգին, այնուհետև պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Ըստ տեղի իրավապահ մարմինների՝ չորս տեղանոց ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի հաղորդվում: Նշվում է նաև, որ վթարի տարածքին մոտ գտնվող մարդիկ չեն տուժել:

1517