Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը․ նախարարը հրաման է ստորագրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։
Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Այսպիսով ապահովվում է առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
Արձակուրդները․
- Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
- Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ և գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
- 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
09 Օգոստոս, 2021 00:30
4532
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը
18 Մայիս, 2026 13:01
ԱՍՀ նախարարը և Ռաֆայել Բենիտեզը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները
27 Փետրվար, 2026 16:04
Հայաստանը վճռական է կլիմայական քաղաքականության իրականացման հարցում. ՇՄ նախարարը՝ Բրազիլիայում
17 Նոյեմբեր, 2025 16:47
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
02 Օգոստոս, 2026 17:39
Հանրապետության Նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
02 Օգոստոս, 2026 16:42
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
02 Օգոստոս, 2026 14:45
Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում
27 Օգոստոս, 2026 18:39
Վայոց ձորում գործարկվելու են էլեկտրաշչակներ
27 Օգոստոս, 2026 14:06
ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի
27 Օգոստոս, 2026 13:57
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
02 Օգոստոս, 2026 17:39
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
02 Օգոստոս, 2026 14:45
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
15 Հոկտեմբեր, 2025 20:29