ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է սեմինար-քննարկման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով։

Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։

Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ին։

Ցանկացողները կարող են մասնակցության համար դիմում ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ

135