014 թվականին Շանգալում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցը կներկայացվի միջազգային դատարանում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ փաստաբանների, եվրոպացի գործիչների հետ համագործակցությամբ, տարիներ շարունակ իրականացվում է փաստահավաք աշխատանք՝ մեկ փաթեթում ներկայացնելով եզդիների ցեղասպանության հետ կապված յուրաքանչյուր դետալ:
«2014 թվականին Շանգալում մի ամբողջ ժողովուրդ ենթարկվեց ցեղասպանության: Խմբակային սպանություններ, ոճրագործություն, որը տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ 21-րդ դարում: Մոտ 400 հազար եզդի դարձավ փախստական, արձանագրվեց եզդի երեխաների առևանգում, սեռական ոտնձգություն եզդի կանանց նկատմամբ»,-ասաց Խդր Հաջոյանը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: