Նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից այսօր՝ օգոստոսի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացածները երեքն են։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության, իսկ երրորդինը գնահատվում է ծանր։ Այս մասին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից։

Ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության վիճակում գտնվողներն այս պահին վիրահատվում են։ Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդել էր, որ Արցախում կասետային ռումբ է պայթել, 2 սակրավոր վիրավորում են ստացել։ 

209