Աճառյան փողոցում հայտնաբերվել է հակատանկային ական
Օգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված, պայթուցիչով հակատանկային ական է։
Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։
12 Օգոստոս, 2021 03:43
2893
Հայէկոնոմբանկը համագործակցության հուշագիր է կնքել Զինվորի տան հետ
23 Հոկտեմբեր, 2026 18:53
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
23 Հոկտեմբեր, 2026 10:01
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
22 Հոկտեմբեր, 2026 23:37
Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է հազարավոր թեթև հակատանկային հրթիռներ
19 Հունվար, 2022 19:03
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանականների հետ․ հյուրերը կիսվել են COP17-ից ստացած տպավորություններով
23 Հոկտեմբեր, 2026 19:41
Մասկը ավելի քան 445մլն դոլար է ծախսել hանրապետականների հաղթանակի համար․ Bloomberg
23 Հոկտեմբեր, 2026 10:36
«Սևան» քրեակատարողական հիմնարկ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ
23 Հոկտեմբեր, 2026 10:18