ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

Ուրախ եմ փաստել, որ ունենք քաղաքացիական բարձր գիտակցությամբ, պահանջատեր, իրենց նպատակների մեջ հաստատակամ երիտասարդներ։

Այսօրը հրաշալի հնարավորություն է ընդգծելու ձեր նշանակությունը վճռորոշ խնդիրների լուծման համար, անուրանալի է երիտասարդների դերը պետականաշինության և հայրենիքի պաշտպանության սրբազան գործում. հենց ձեր համարձակ նախաձեռնությունների շնորհիվ է, որ կարող ենք վստահ լինել մեր երկրի ապագայի ու հարատևության հարցում:

Նշանակալի են այսօրվա երիտասարդության կառուցողական քայլերն ու ներգրավվածությունը հասարակական ամենատարբեր բնագավառներում. Ձեր ներուժը, ձգտումն ու համարձակ նախաձեռնություններն են, որ ուղղարդելու ու նոր հորիզոններ են բացելու մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար:

Սիրելի' երիտասարդներ, ցանկանում եմ, որ մշտապես զգաք երիտասարդ լինելու առավելությունը, դառնաք մեր երկրի դրական փոփոխությունների հեղինակն ու իրականացնողը, մաղթում եմ ձեզ կամք ու հաստատակամություն կյանքում առանցքային նպատակներին հասնելու համար՝ խոստանալով մշտապես աջակցել ու վճռական դարձնել երիտասարդների ձայնը կառավարման և հասարակական ոլորտներում։

Հ.Գ. Լուսանկարում քաղաքապետի հանդիպում-քննարկումն է արմավիրցի երիտասարդների հետ:

353