2021 թվականի մարտ ամսից Շրջակա միջավայրի նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը։

Ծառայության միջոցով քաղաքացիներն առանց ավելորդ անհարմարության տեղեկություն են ստանում իրենց դիմումների, հայտերի ու նամակների վերաբերյալ, փոխանցում թղթային դիմումներ ու գրություններ, ստանում խորհրդատվություն, կապ հաստատում նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։

«Մեկ պատուհանի» ծառայությունը մեծապես նպաստում է քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել մատչելի և արդյունավետ դարձնելուն:

Այն, ինչ պետք է աներ քաղաքացին շենքի ներսում՝ ուղղորդվելով տարբեր պատասխանատուների սենյակներ, նրանց փոխարեն անում է նախարարության համապատասխան աշխատակիցը՝ խնայելով քաղաքացու ժամանակը։

«Մեկ պատուհան» ծառայության աշխատակիցների կողմից երեք ամիս առաջ գործարկվել է Green box green offers / կանաչ արկղ կանաչ նպատակների համար ծրագիրը, որի շրջանակում ծառայությունից օգտվող քաղաքացիներն իրենց առաջարկությունները, կարծիքներն ու դիտողություններն են հայտնել ծառայության վերաբերյալ։Այս ամենը նպատակ ունի էլ ավելի արդյունավետ դարձնել ու բարելավել գերատեսչություն-քաղաքացի փոխգործակցությունը։

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանի և նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ բացվել է կանաչ արկղը և դիտարկվել են քաղաքացիների կարծիքները։

Քաղաքացիների կարծիքները դրական են Շրջակա միջավայրի նախարարության «Մեկ պատուհան» ծառայության վերաբերյալ․ նրանք նշել են, որ ծառայությունը հեշտացրել է փաստաթղթաշրջանառության կազմակերպումը և խնայել իրենց ժամանակը։

 

 

167