ՀՀ Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանը սոցիալական կայքի իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել:

Հրապարակված լուսանկարներից մեկին կից Ստեփանայնը գրել է.

«Երբեմն լուսանկարները ավելի խոսուն են...»:

Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ օգոստոսի 6֊9֊ը ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է «ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ 2021 միջոցառումը», նվիրված ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԳԵՆԵՐԱԼ֊ՄԱՅՈՐ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։

Միջոցառումը համատեղ կազմակերպվել էր ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա յի և Armenian Powerlifting Federation Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի ջանքերով։

Շուրջ 100 հաշմանդամություն ունեցող մարզիկ Արցախից և հանրապետության տարբեր մարզերից մրցեցին բազկամարտ, սեղմում հենարանից վարժություն, գնդի հրում, հրաձգություն օդամղիչ հրացանից, շաշկի և շախմատ մարզաձևերից։

«Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։ Այս միջոցառմանը մասնակցեցին նաև Արցախյան վերջին պատերազմի մասնակից տղաները, որոնց կյանքում կարելի է ասել սպասվում են հաճելի ու համառ փորձություններ, և իհարկե շատերին տրված է գրանցելու մարզական բարձր նվաճումներ ինչպես հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելու մեր պայքարող ու չկոտրվող տեսակի մասին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։

2012