Օգոստոսի 12-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Անգլիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։

1․ Բելգիա 1822

2․ Բրազիլիա 1798

3․ Ֆրանսիա 1762

4․ Անգլիա 1753

5․ Իտալիա 1745

6․ Արգենտինա 1714

7․ Իսպանիա 1680

8․ Պորտուգալիա 1662

9․ Մեքսիկա 1658

10․ ԱՄՆ 1648

974