Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման:
Կանադայի կառավարության ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոբում գրել է, որ Աֆեյանի հետ խոսել են նաև բնակչությանը պատվաստելու նպատակով տարվող աշխատանքների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելու համար: Թրյուդոն նշել է, որ պատվաստումներն իրենց համար խիստ առաջնահերթ են:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:
14 Օգոստոս, 2021 18:41
1027