Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին:

 

401