Օգոստոսի 15-ին՝ ժամը 16:29-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտի բնակչից ահազանգ է ստացվել Մ. Մաշտոցի 3 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 4 մարտական հաշվարկ՝ մեկ ավտոսանդուղք, և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: 

Հաղորդագրությունը փոխանցվել է նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, ԱՆ «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ին:

Անհրաժեշտության համար հրշեջ փրկարարներին ջրով ապահովելու նպատակով՝ կանչի վայր է եկել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի ջրատար ավտոմեքենան:

Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18 :04-ին մարվել՝ ժամը 19:00-ին:

Դեպքի վայրում աշխատել են ՆԳ նախարարության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը:

Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

236